Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ինչու է վերադառնում Սամվել Բաբայանը

Ինչու է վերադառնում Սամվել Բաբայանը
24.05.2016 | 00:32

Վերջերս տեղեկություն տարածվեց, թե Հայաստան է վերադառնում ԼՂՀ պաշտպանության առաջին նախարար Սամվել Բաբայանը: Երեկ արդեն որոշ կայքեր հաստատեցին այդ լուրը:
Մինչ ոմանք նրա վերադարձը կապում էին ապրիլյան ռազմական գործողությունների հետ, պարզվեց, որ իրականում Հայաստան նրա վերադարձը զուտ քաղաքական շարժառիթ ունի: Մեր տեղեկություններով, Բաբայանը համալրելու է «Համախմբում» կուսակցության շարքերը: Հիշեցնենք, որ նա 2005-ին հիմնեց «Դաշինք» կուսակցությունը, որը, նրա հեռանալուց հետո, ընդհատակ անցավ:


Մեր աղբյուրի փոխանցմամբ, Սամվել Բաբայանն այս քայլն արել է ոչ թե Վարդան Օսկանյանի հորդորով, այլ անձամբ Ռոբերտ Քոչարյանի, քանի որ այդ կուսակցության հրապարակայնությունը, ներկայանալիությունը մեծացնելու խնդիր է դրված: Իհարկե, գաղտնիք չեն Սամվել Բաբայանի և Ռոբերտ Քոչարյանի, այսպես ասած, բարդ հարաբերությունները, սակայն ծայրահեղ իրավիճակներում նրանք մշտապես աջակցում են իրար:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2798

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ